Հրավային Կորեայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Պակ Կին Խեն։ Երկրի պատմության մեջ նա առաջին կին նախագահն է։ Նորընտիր ղեկավարը հայտարարել է, որ իր ընտրությունը կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կա քաղաքապետի հանձնարարականը. բոլոր երթուղիները կաշխատեն սահմանված ժամանակացույցով, իսկ ավելի ընդգծված տոների ժամանակ` որոշակի երկարացված ժամկետով: Հավելյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
«Այսօր առավոտյան կարևոր քայլ արվեց` ստորագրվեց մի համաձայնագիր, որը կօգնի ապահովելու քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը: Սա Եվրամիության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է»,-հավարտ ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստի և համաձայնագրի ստորագրման արարողության` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Սիլվիո Բեռլուսկոնին ոչ միայն վերադառնում է մեծ քաղաքականություն, այլև նորից ամուսնանում է, ավելի ճիշտ` նոր ամուսնությունը մեծ քաղաքականություն վերադարձի ծրագրի մի մասն է, որովհետև ընտրողները չեն սիրում տխուր ամուրիներին:
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրում են համապարփակ հանրային ժողով` դեկտեմբերի 22-ի կեսօրին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից:
2013 թ. նախագահական ընտրություններում Հայաստանում կլինեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, նրանք Հայաստան կգան ընտրություններից 14-16 օր առաջ:
Բուլղարիայի պաշտպանության նախարար Անյու Անգելովը ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրել է մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել Սլիվեն քաղաքի մերձակայքում` ամրապնդելու համար տարածաշրջանի անվտանգությունը և բուլղարացի զինվորականներին ամերիկյան փորձը փոխանցելու նպատակով:
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...